«Հրապարակ». Չպատճառաբանված որոշում

«Հրապարակ». Չպատճառաբանված որոշում

Երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը նախ անհիմն դիտողություն արեց Արմեն Աշոտյանին, թե` քաղաքական ելույթներ չունենաք, թեպետ Աշոտյանը դեռ բառ անգամ չէր արտաբերել, ապա բոլորովին չպատճառաբանված որոշում կայացրեց` 3 ամսով երկարաձգելով նրա կալանքի ժամկետը, չնայած մեղադրանք, որպես այդպիսին, չկա, եւ իրավաբանությունից հասկացող ու իր առաքելությանը փոքրիշատե հավատարիմ ոչ մի քննիչ ու դատավոր իրեն թույլ չէր տա նման ապացույցներով մարդուն կալանավորել, առավել եւս` ամիսներով պահել բանտախցում: Աշոտյանը, այնուամենայնիվ, քաղաքական ելույթ ունեցավ: Եվ նրա փաստարկված ու խելացի ելույթը, իսկ նման ելույթներ Հայաստանում հաշված մարդիկ կարող են ունենալ, ի ցույց դրեց հետապնդման քաղաքական բնույթը: