Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ կայացած հանդիպման մասին

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ կայացած հանդիպման մասին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննարկել են ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։

Այդ մասին հայտնում են Կրեմլից՝ ներկայացնելով երկու առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները։

«Հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։