Էժան, անորակ և անարդյունավետ

Էժան, անորակ և անարդյունավետ

Նիկոլ Փաշինյանի կաբինետի կողմից արված քայլերի ու քաղաքականության վերլուծությունը վերհանել է, որ դրանք զերծ չեն որոշակի պոպուլիզմից։ 
Ներկայացնում ենք բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի ներկայացուցիչներին հասանելի անվճար կամ համավճարով (պետություն՝ 65 %, շահառու՝ 35%) տրամադրվող ատամնաբուժական ծառայությունները՝ ըստ առանձին խմբերի։

Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը լայնացրել է այն անձանց շրջանակը, ովքեր անվճար կամ համավճարային սկզբունքով կարող են օգտվել անվճար ատամնաբուժական ծառայություններից։

Դրանք, առաջին հերթին, 1-ից 18 տարեկան երեխաներն են։ Նախկինում՝ 1-7 տարեկան երեխաներն էին։ Նախ, դիտարկենք այն անձանց շրջանակը, թե ովքեր կարող ատամնաբուժական ծառայությունները ստանալ անվճար և  համավճարով։

Նրանք են՝ Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝

•    30․01-35․00 անապահովության միավոր ունեցող
•    Մինչև 18 տարեկան երեխաները
•    65 տարեկանից բարձր անձինք
•    35․01 անապահովության միավոր ունեցող 18 տարեկանից բարձր անձինք։
•    Դրանից անվճար են՝ կարիեսի բուժումը, 
•    Ատամի հեռացումը, պուլպիտի և պերեդոնտիտի բուժումը, մասնակի և լրիվ շարժական թիթեղյա պրոթեզավորումը։ Ըստ որում, յուրաքանչյուր 3 տարին մեկ։

Անվճար ատամնաբուժական ծառայություններից կարող են օգտվել նաև  
1-3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք,Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմնանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ձերբակալվածները, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածները, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող 18 տարեկան և բարձր անձինք,Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
•    Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները՝ համավճարով։ 
 Հաշմանդամություն ունեցող երեխաները, (մինչև 18 տարեկան), մինչև 7 տարեկան երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները (նրանց թվին պատկանող անձինք), հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքի երեխաները, միածնող երեխաները, 14-18 տարեկան արական սեռի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաները, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաները, ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված մինչև 18 տարեկան երեխաները, մանկատներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող մինչև 18 տարեկան երեխաները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված մինչև 18 տարեկան երեխաները, ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաները, մինչև 18 տարեկան՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաները կարող են անվճար կարիես բուժել և ատամ հեռացնել։ Իսկ համավճարով պուլպիտ ու պերեդոնտիտ բուժել։ 

Արդեն նշել էինք, որ պետությունն այդ ծառայությունների համար շուկայականից կատարյալ հեռու գումարներ է տրամդրում։ Մասնավորապես, մոտ՝ 2000 դրամ, ատամի հեռացման համար, կարիեսի համար՝ շուրջ  3000 դրամ, 18500 դրամ շարժական պրոթեզի ստորին և վերին հատվածների համար՝ միասին։ Այն դեպքում, երբ դրա շուկայական ամենացածր արժեքը 70 հազար դրամն է։

Նշել էինք նաև, որ մի շարք ատամնաբույժներ դիմել էին Առողջապահության նախարություն՝ առաջարկելով ավելացնել  անվճար պետպպատվերի և համավճարների գումարները, որպես դրանք գոնե մի քիչ իրականությանը մոտ լինեն։ Սակայն նախարությունից առաջին արձագանքն այն էր եղել, որ հիմնավորեք։

Այս մասին գրելիս ակամայից հիշեցի մի պատմություն, երբ պատահաբար իմացա, որ մայրաքաղաքի գետնանցումներից մեկում վաճառվում է 250 դրամանոց շաուրմա։ Համեմատությունը, թերևս, անտեղի է, որովհետև շարուրմայի դեպքում ուղղակի կարող ես այն չուտելու դեպքում, իհարկե, պրծնել սեփական  250 դրամը կորցնելով։ Իսկ հարկատուներիս հաշվին թաշակառուներին տրամադրվող ամեն մի նման 18,500 դրամանոց պրոթեզ, ուղղակի այդ գումարների անիմաստ վատնում է։