Ռուսաստանցի տուրիստներին տուն են ուղարկում Երեւանով

Ռուսաստանցի տուրիստներին տուն են ուղարկում Երեւանով

Georgian Airways-ը տեղեկացնում է, որ սկսած հուլիսի 8-ից մինչեւ հոկտեմբերի ավելի քան 40 հազար մարդ Մոսկվայից Թբիլիսի եւ հետադարձ երթուղով ավիատոմսեր են գնել, սակայն հաշվի առնելով, որ հուլիսի 8-ին սահմանափակում է մտցվում ավիափոխադրումների ոլորտում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, առաջարկվել է երթուղին փոփոխել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տարբերակով։ Այս մասին հայտարարել է ավիաընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալ Թամար Թանդաշվիլին, ըստ Pirveli հեռուստատեսության փոխանցման։ Ընդ որում, վրացի ավիապաշտոնյան հայտարարել է, որ ուղեւորները հավելյալ վճարումներ կատարելու անհրաժեշտություն չեն ունենա։