Ֆուտբոլիստին տնային կալանք են սահմանել

Ֆուտբոլիստին տնային կալանք են սահմանել

«Արսենալի» նախկին խաղացող Նիքլաս Բենդտներին տնային կալանք է սահմանվել։ Հիշեցնենք, որ նա ներկայումս խաղում է «Ռուսենբորգ» ակումբի կազմում։ Այս մասին հայտնել է մարզիկը՝ ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով լուսանկար, որտեղ պատկերված է ինքը՝ տնային կալանքի դեպքում կիրառվող հատուկ թեւնոցով։

Հայտնի է, որ դեռ անցյալ տարվա աշնանը Բենդտներն ունեցել էր կոնֆլիկտ տաքսու վարորդի հետ եւ հրաժարվել էր նրան վճարել փոխադրավարձը։ Սկսվել էր վեճ, որը վերաճել էր ծեծկռտուքի։ Արդյունքում մարզիկը հարվածել ու կոտրել էր վարորդի ծնոտը։ Արդեն դատարանում նա հայտարարել էր, որ նման քայլի է գնացել ինքնապաշտպանվելու համար, սակայն դատավորը, ըստ ամենայնի, այդ հավաստիացմանն այնքան էլ չէր հավատացել։