Հերթը հասավ ազգային ավիափոխադրողին

Հերթը հասավ ազգային ավիափոխադրողին

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ձախողում, փուչիկ, էժանագին PR, բլեֆ բառերն այս կառավարության հոմանիշներն են: Հերթը հասավ ազգային ավիափոխադրողին: 

2022թ. առաջին կեսին, սրանք մեծ ոգևորությամբ հայտարարեցին «FlyArna» ազգային ավիափոխադրողի հիմնադրման մասին, որի 51%-ը ֆինանսավորել է պետությունը (բյուջեն) , իսկ 49%-ը` ներդրողը (AirArabian): Այն իբրև թե պետք է գործեր որպես բյուջետային ավիաընկերություն` որի բազան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։

Թե որքանո՞վ էր այս ավիաընկերության տոմսերն էժան, կամ թե որքա՞ն գումար է կառավարությունը («ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով) վատնել այս պրոյեկտի վրա` չեմ կարող ասել:

Պարզ է միայն այն, որ ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները` ինչ-որ օպերացիոն փոփոխությունների պատճառով: