Ի՞նչ փոխարժեքով են գնվում և վաճառվում արտարժույթներն այսօր

Ի՞նչ փոխարժեքով են  գնվում և վաճառվում արտարժույթներն այսօր

Ի՞նչ փոխարժեքով են այսօր  Հայաստանի բանկերը  գնում և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 27-ի  դրությամբ՝ ըստ rate.am-ի:  

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 481․50  դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 485 դրամ նվազագույն և 486 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 543  դրամ նվազագույն և 549 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 553 դրամ նվազագույն և 557 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 6․75  դրամ նվազագույն և 7․02   դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7․12 դրամ նվազագույն և 7․30 դրամ առավելագույն փոխարժեքով: 
Նշենք որ մոտ 6 ամսվա դրությամբ՝ օրինակ՝ մայիսի 30-ի դրությամբ եվրոյի փոխարժեքը 10 ից ավելի դրամով թե՛ վաճառքի, թե ՛ գնման դեպքում, նույնը՝ ռուբլին, իսկ օրինակ դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքն ավելացել է 45 դրամով։