Մարուքյանը՝ իր և Ծառուկյանի միջև հակասությունների մասին

Մարուքյանը՝ իր և Ծառուկյանի միջև հակասությունների մասին

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես ստացավ իր մանդատը, նրան հարցրինք, թե շարունակվու՞մ են իր և Ծառուկյանի միջև հակասությունները, պատասխանեց, որ հակասություններ չունի․ «Մենք իր հետ հակասություններ չունենք, ուղերձները հղված էին ոչ միայն իրեն այլև ՀՀ քաղաքացիներին մեր հասցեին հնչեցրած ապատեղեկատվությունների և հակաքարոզչության համար, և ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերին պատասխանում ենք, և այդ թեման ինձ համար փակ է, եթե ինչ-որ մեկը կփորձի շարունակել ինչ-որ բան մեր հասցեին ուղղել , բնականաբար, դա անպատասխան չի մնա, ինչպես որ չմնաց»։

Հարցրինք նաև, թե իրենք ԲՀԿ խմբակցությանն էլ են ընդդիմություն լինելու․ «Մենք ընդդիմություն ենք լինելու իշխանությանը»,- ասաց Մարությանը։ Նաիրա Զորհրաբյանն էլ այն հարցին, թե իրենք ավելի լավ ընդդիմություն են լինելու, թե Լուսավոր Հայաստանը, չպատասխանեց՝ ասելով, որ հետո բոլոր հարցերին կպատասխանի։