ԱԺ «ԼՀԿ» եւ «ԲՀԿ» խմբակցությունները հրապարակել են այդ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

ԱԺ «ԼՀԿ» եւ «ԲՀԿ» խմբակցությունները հրապարակել են այդ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան»
խմբակցություններն առաջարկել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ հրապարակել են այդ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։

«ՀՀ ԱԺ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի ելքերն ու մուտքերն արգելափակելու եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարության կապակցությամբ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
կոչ է անում
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները»։