«Հայկ-ախպար, այս բաճկոնը քեզ նվեր կուտամ»,- ասաց խանութի տերը

«Հայկ-ախպար, այս բաճկոնը քեզ նվեր կուտամ»,- ասաց խանութի տերը

 

Հայկ Սարգսյանի բաճկոնը «Տժվժիկի պատմությունը դարձավ։  Օնլայն ցանցում բարև-բարի լույսը «Տժվժիկով կսկսի»՝ իմացա՞ք Հայկի բաճկոնն ինչ արժե։  Սկզբում խանութի տերը գրառում արեց․

RAF KANIAN Shoes

Clothing (brand)

 

RAF KANIAN Shoes

Բաճկոնը կարված է հատուկ՝ Հայկ Սարգսյանի պատվերով։
Raf Kanian֊ը բարձր որակն ապահովել է ՝ կաշիմիրի, բնական մորթու և զամշի միջոցով ։
Մենք պատրաստ ենք իրագործել հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն

Հետո, երբ խանութի տերը միամտաբար գինը նշեց․  

RAF KANIAN Shoes

Բաճկոնն առանց ձևափոխման կարժենա մոտ  300․ 000 դրամ, բայց առանց անուն- ազգանուն ու պաշտոնի, մարդկանց երևակայությունն աշխատեց։

Առանց անուն- ազգանունի և պաշտոնի այդքան արժե, բա դրանց հետ ինչքա՜ն կարժենա․․․ Խանութի տերը դրանով կրակը գցեց նրանց, ովքեր այն կրում էին։ Ծայր առան թվաբանական հաշվարկները, փողի աղբյուրները գտնելու որոնողական աշխատանքները․․․

Ռաֆը փորձեց շտկել իրեն․

RAF KANIAN Shoes

Ֆիրման այս բաճկոնը  նվեր է տվել Հայկ Սարգսյանին, որպես թավշյա հեղափոխության առաջնագծի մասնակից

«Տժվժիկի պատմությունը» թեժացավ

Simonyan Ash

100.000 –ից ավելի նվեր իրավունք չունի ընդունի՝ օրենքով սահմանված է։

RAF KANIAN Shoes-ը անընդհատ արդարացումներ է փնտրում, գրում, որ դա գնել է Հայկի ընկերը կամ նմանօրինակ բաներ։

Օգտատերերից մեկը, ով Ֆրանսիայից է, վերջնական վճիռ է կայացնում․

 

Petrossian Hratch RAF KANIAN Shoes Հերիք է նույն բանը կրկնես, արածդ կոչվում է կոռուպցիա՝ ում էլ նվիրած լինեիր, էս դեպքում՝ փոխադարձ։ Ֆրանսիայում նման նվեր ստացած լինելու համար գլխավոր թեկնածուներից մեկը 2017-ին հեռացավ նախագահական ընտրություններից և լքեց քաղաքականությունը։  Դրան էլ դատ կա...

 

Ինչ պակաս տժվժիկ է․

Մի օր RAF KANIA ֊աղան շորեղենի խանութի առաջ պատահեց Հայկ֊ախպորն ու նրան 300․000-ոց բաճկոն ընծայելով, ասաց.

«Հայկ֊ախպար, այս բաճկոնը քեզ նվեր կուտամ»։

Հիշեցնենք՝ գինը  առանց անուն- ազգանունի և պաշտոնի։ Դրանք իրենց առանձին գի՜նն ունեն։