Ռանչպարների կանչը

Ռանչպարների կանչը

Երբ ռուսական և բրիտանական հեռուստաալիքները Հայաստանի մասին ֆիլմ են նկարահանում, դա դառնում է ազգային հպարտության առարկա: Իսկապես մարդիկ հպարտանում և ուրախանում են այդ փաստով` իբրև թե մեզ վերջապես հիշել ու բանի տեղ են դրել, չէ՞ որ մենք էլ հիշատակման արժանի հնագույն քրիստոնյա ժողովուրդ ենք, հարուստ մշակույթով ու հայտնի մեր հյուրասիրությամբ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք անմեղ և օրինաչափ երևույթի հետ, բայց երբ խորանում ենք դրա էության մեջ մեր առջև բացվում է մի խեղճ իրականություն, որի հիմնական բաղադրիչներն են պրովինցիալի աշխարահայցքը, գաղութացվածի հոգեբանութունը և համաշխարհային գործընթացներից մեկուսացված ու մարգինալացված կարգավիճակը:

Հայաստանը ո՛չ գաղութ է և ո՛չ էլ պրովինցիա, բայց Հայաստանի բնակչության մի զգալի մասը ապրում է այդպիսի հոգեբանությամբ ու աշխարհայացքով:

Հայաստանցիներին թվում է, թե իրենք ապրում են աշխարհի կենտրոնում, բայց իրականում նրանք ապրում են մոլորակի հետույքի ինչ-որ անկարևոր տարածքում: Բուն հետույքի վրա իրականում ակտիվ գործողություններ ծավալվում են՝ անալ սեքսից մինչև մկանային սրսկումներ, բայց Հայաստանը այդ գոտուց էլ է հեռու, մոտավորապես այնտեղ, որտեղ սովորաբար լինում են հետույքի ճարպերը:

Այսինքն պրովինցիալին թվում է, թե ինքը չափազանց կարևորված ու շեշտադրված է, բայց իրականում ինքը ծայրամասային ինչ-որ անկարևոր դետալ է, որն ամեն անգամ հպարտության ու շիզոֆրենիայի նոպա է ապրում, երբ մետրոպոլիան հիշում է իրեն, գովեստի խոսքեր է ասում, զարմանում է հյուրասիրությամբ, խոհանոցով, մրգերով և իհարկե պրովինցիալ խմիչքներով: Մեգապոլիսները միշտ սիրում են ծայրամասային խմիչքներ, ինչպես-որ էրևանցիները սիրում են պրովինցիալ թոթի արաղը: Նկատե՞լ եք, որ երևանցիները շատ են սիրում Գյումրին, իսկ ինչու՞, մի՞թե Գյումրին սիրելու բան է, իհարկե ոչ: Պարզապես նրանք այդ լքված պրովինցիայում ինչ-որ հոգաբանական հանգստություն և ուրբանիզացված-քաղքենի աշխարհից փախչելու տեղ են փնտրում, որին հաղորդում են խորհրդավոր զգայություններ: Թե չէ Գյումրին սիրելու բան չէ, հակառակ դեպքում մարդիկ չէին արտագաղթի այդտեղից:

Գրեթե նույն դիտանկյունից են հիշում նաև Հայաստանը ռուս և բրիտանացի լրագրողները, գրողներն ու ռեժիսորները, այն էլ հազվադեպ, տասնամյակը մեկ: Իսկ անցյալի պատրանքներով խափված, մոռացված ու լքված պրովինցիալները իսկապես շոյվում են գաղութարաների ուշադրությունից, ազգային հպարտության օրգազմ են ապրում, ինչպես-որ Հնդկաստանի գյուղեից մեկում ապրող մուրացկանը կարող է հպարտանալ «Բրիտանական թագի մարգարիտ» գաղութային կոմպլիմենտից:

Իսկապես Հայաստանը մարգինալ ու մոռացված երկիր է, այն դուրս է աշխարհի քաղաքական ու մշակութային իրականությունից, այստեղ լուրջ պրոցեսներ տեղի չեն ունենում, իսկ լուրջ պրոցեսներն էլ իրենց հերթին հեռու են այստեղից: Ռանչպարը ինչպե՞ս կարող է մասնակցել աշխարհի անցուդարձին, իհարկե չի կարող, առավելագույնը, ինչ նա կարող է անել իր ռանչպարությամբ հպարտանալն է: Կամ էլ հպարտանալ, երբ իր ռանչպար եղբայրը կարողացել է ձերբազատվել ռանչպարությունից և աշխարհում հայտնի դառնալ: Հա՛, հա՛, ռանչպարները ամբողջ օրը դրանով են զբաղված, հպարտանում են նախկին ռանչպարներով, որոնք տեղափոխվել են մեգապոլիս ու հաջողության հասել: Հայտնի հայ նախկին ռանչպարներ: Իսկ երբ նրանց մասին ֆիլմ են նկարահանում նրանք հպարտությամբ բացականչում են. «տելեվիզորով մեզ են ցույց տալըմ, տեսեք մենք հին քարտեզի վրա կանք, իսկ Ադրբեջանը չկա, հիհի» և այսպես շարունակ:

Հայաստանը այնքան մարգինալ է, որ նույնիսկ միջազգային ահաբեկիչները հետաքրքրված չեն դրանով: Մտքներով չի էլ անցնում հիշել ու մի լավ ահաբեկչական ակտ կազմակերպել: Իսկ, եթե մի օր այդպիսի ակտ տեղի ունենա, ապա, վստահ եմ կգտնվեն ռանչպարներ, որ կհպարտանան ու կշոյվեն, որ իրենց նորից հիշել են, իսկ Լևոն Իգիթյանն էլ կասի, թե էդ պայթեված շենքը ընդամենը սարայ էր էլի, լավ են արել պայթեցրել են, միևնույնն է պետք է քանդեինք:

Ու այս չգոյության պայմաններում ռանչպարներին թվում է, թե իրենց դեմ փորձում են դավադրություններ կազմակերպել ու ոչնչացնել: Սա շիզոֆրենիայի նոպա է, որը սովորաբար ախտորոշվում է քաղաքական փառահեղ կարիեարա ունեցած, բայց քաղաքան դիակի վերածված գործիչների մոտ: Նրանց էլ միշտ թվում է, թե իրենց փորձում են սպանել: Բայց իրականում աշխարհը թքած ունի ինչպես քաղաքական դիակների, այնպես էլ մարգինալացված պրովինցիաների վրա:

Ի դեպ պրովինցիալ ռանչպարների մոտ շիզոֆրենիան հասել է այնտեղ, որ նրանք հրաժարվում են պատվաստվել ու դեղեր ընդունել, վախենում են, որ իրենց մաքրամաքուր գենը կվնասվի: Արա, ու՞մ ա պետք ձեր գաղութացված պրովինցիալի գենը, ու՞մ եք խանգարում, առանց այն էլ արդեն ոչնչացված կարգավիճակում եք, քանի որ մարգինալացումը հենց դանդաղ ինքնաոչնչացումն է:

Զավեշտալին այն է, որ ռամիկներին թույլ չեն տալիս դադարել ռամիկ լինել: Չեն թողնում, որ սովորեն, կրթվեն: Իսկ եթե ռամիկը չի կրթվում, ապա առավելագույնը, ինչ կարող է անել ֆիդայի դառնալն է: Եվ այս տրամաբանությամբ ռամիկներին զանգվածաբար փորձում են ֆիդայի դարձնել՝ ռամիկ-ֆիդայի կամ էլ ազգ բանակ լոզունգի համատեքստում: