Բողոք-ժողով Օպերային թատրոնում ի պաշտպանություն Օրբելյանի․տեսանյութ

Բողոք-ժողով Օպերային թատրոնում ի պաշտպանություն Օրբելյանի․տեսանյութ

Այս պահին Օպերային թատրոնում ի պաշտպանություն Կ. Օրբելյանի ընթանում է բողոքի ակցիա՝ ժողով, որին մասնակցում են թե թատրոնի արտիստները, թե թատերական գործիչներ, ստեղծագործական միությունների նախագահներ. ներկա է նաեւ Օրբելյանը.

Արտիստները քննարկում են իրենց հետագա քայլերը, քանի որ երկուշաբթի պետք է թատրոնին ներկայացվի նոր տնօրենը:

Առաջարկ հնչեց դիմել վարչապետին որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննի Նազենի Ղարիբյանի հրամանի օրինական հիմքերը:

Ելույթներն ընդունվում են ծափերով:

Մանրամասները՝ հաջորդիվ: