Կայքերին խորհուրդ է տրվում փակել Ադրբեջան «տանող» IP-ները

Կայքերին խորհուրդ է տրվում փակել Ադրբեջան «տանող» IP-ները

Ադրբեջանը վաղ առավոտից պատերազմ է սկսել Արցախի դեմ: Բայց պատերազմը միայն ռազմական գործողություններով չի սահմանափակվում: Ադրբեջանական հաքերներն էլ իրենց կողմից են անցել հարձակման` թիրախավորելով հայկական լրատվական կայքերը: Նրանք պարբերաբար DDOS և այլ տեսակի հարձակման են ենթարկում մեր կայքերը: Այդ պատճառով կառավարությունից զանգում լրատվամիջոցներին խորհուրդ են տալիս դեպի ադրբեջանական հասանելիություն ապահովող IP-ները փակել, որ չկարողանան հարձակվել և խափանել մեր կայքերի աշխատանքը: