Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները

Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները
Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները
Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները
Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները

Հայաստանի ազգային գրադարանի՝ պետական հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում քիչ գրադարաններ կան, որ կարող են հպարտությամբ խոսել տարիքի մասին և իրենց անցած ճանապարհին նայելով՝ հպարտությամբ հիշել այն էջերը, որ ունեցել է գրադարանը և նպաստել մեր կրթության, գիտության, մշակույթի զարգացմանը: Վստահ եմ, որ ապագայում այս գրադարանն ունենալու է ավելի մեծ հաջողություններ: Պետությունն ավանդաբար քիչ ուշադրություն է դարձրել գրադարաններին, և հիմա եկել է ժամանակը՝ հանելու գրադարաններն այս խեղճությունից: Ներկայիս իրավիճակում, երբ պետությունն արդեն գումար ունի՝ հատկացնելու կրթությանը և մշակույթին, մենք  պետք է հասկանանք՝ գրադարանը 21-րդ դարում ինչ դեր ունի և ինչ արդյունք  է տալիս: Մենք այլևս չենք կարող գրադարանային գործի հին տրամաբանությամբ գործել, թեպետ դա էլ է կարևոր: Պետք է ներդնենք նոր գործիքներ՝ նոր ժամանակների համար արդյունք ստանալու համար»-,նշել է նախարարը՝ իր աջակցությունը հայտնելով գրադարանի ղեկավարությանը՝ իրականացվող փոփոխությունների ճանապարհին:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև մրցանակաբաշխություն: Ազգային գրադարանն ու «Անտարես» հրատարակչությունը համատեղ մրցանակաբաշխություն էին կազմակերպել, որի ընթացքում նախատեսված էր տասը լավագույն ընթերցողների ու տասը լավագույն գրողների հանդիպումը: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաեւ Ազգային գրադարանի երկարամյա աշխատակիցները: