Լուրերը իմացեք միայն Արծրունի ընկերոջից 

Լուրերը իմացեք միայն Արծրունի ընկերոջից 

Բանից պարզվում է, որ Արծրուն Հովհաննիսյանի առաքելությունը դեռ չի ավարտվել։ Շարունակում է 44- օրյա պատերազմի հաղթական ոգով։ Տեսեք թե ինչ է գրում․ Արծրուն Հովհաննիսյան 

Այլ հատվածներից դեռ լուրեր չկան, հետևեք մեր ՊՆ ին։ Խոսնակը շատ ակտիվ ու գրագետ աշխատում է։
Հարցնում են՝ թե ով է նոր խոսնակը։ Պատասխանում է․  Արծրուն Հովհաննիսյան 

Արամ Թորոսյան,  իմ ընկերներից է՝ չկարողացա թեգ անել։ 
Մնում է այս ուշ գիշերին հանգստացնել ժողովրդին․ Լուրերը իմացեք միայն Արծրունի ընկերոջից։ Հաղթելու ենք։ 

Հիշեցնենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը․  

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 

Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված: 
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։