ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մեծ ծրագիր են կազմել ընդդեմ Թուրքիայի․ թուրքագետ

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մեծ ծրագիր են կազմել ընդդեմ Թուրքիայի․ թուրքագետ

Թուրք քաղաքագետ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Փերինչեքի կարծիքով Թուրքիան ճիշտ է ՆԱՏՕ-ի անդամ է, բայց «իրականում այն ​​դարձել է այս կազմակերպության թիրшխը»։«ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, փաստորեն, 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջմшն կազմակերպիչներն են։ Ուստի Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կան բազմաթիվ տարшձшյնություններ։ Իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը վնաuում է Թուրքիայի շահերին, քանի որ ընդլայնվելով Ռուսաստանին շրջափшկելnւ պատրվակով՝ Արևելյան Միջերկրականով, Սիրիայում և այլ երկրներով, ԱՄՆ-ն փաստացի շրջափակում է նաև Թուրքիային։

Համաշխարհային իմաստով ՆԱՏՕ-ն նման ծրագրեր է մշակում եվրասիական գրեթե բոլոր պետությունների դեմ՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, տարածաշրջանի բոլոր այս մեծ երկրների դարավոր ավանդույթներով և հզոր տնտեսությամբ պետությունների դեմ: Այս երկրները խոչընդոտ են հանդիսանում այս տարածաշրջաններում ԱՄՆ ազդեցության տարածման համար, և Վաշինգտոնը ցանկանում է վերացնել խոչընդոտները։ Այս առումով Անկարան, Մոսկվան, Թեհրանը, Բաքուն և Պեկինը պետք է համագործակցեն միմյանց հետ՝ իրենց ազգային շահերն ապահովելու համար»,- ամփոփել է թուրք քաղաքագետը։