Թուրքիայում պահանջում են մարզչի հրաժարականը Հայաստանի հետ խաղից հետո

Թուրքիայում պահանջում են մարզչի հրաժարականը Հայաստանի հետ խաղից հետո

Սեպտեմբերի 8-ին ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 5-րդ տուրի շրջանակում միմյանց հետ Թուրքիայում մրցեցին Թուրքիայի ու Հայաստանի ազգային հավաքականները։ Թիմերը հաղթողին այդպես էլ չպարզեցին, ոչ-ոքի՝ 1-1 գրանցվեց։ Ինչպես գրում են թուրքական մարզական հեղինակավոր պարբերականները ֆուտբոլասերները այս արդյունքից հետո սկսել են պահանջել Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի՝ Շտեֆան Կունցի հրաժարականը։

Տարբեր խոսակցությունների համաձայն՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես սկսել է դիտարկել մարզչի փոփոխության անհրաժեշտությունը։ Անգամ անուն է շրջանառվում, թե ով է պատրաստվում փոխարինել Կունցին։ Քննարկվում է  «Տրաբզոնսպորի» նախկին գլխավոր մարզիչ Աբդուլահ Ավչիի թեկնածությունը։