Բարսելոնա-Երևան այսօր իրականացվող չվերթն ուշանում է. գործադուլ Բարսելոնայի օդանավակայանում

Բարսելոնա-Երևան այսօր իրականացվող չվերթն ուշանում է. գործադուլ Բարսելոնայի օդանավակայանում

Հայաստանյան ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմենիա ավիաընկերության Բարսելոնա-Երևան (RM782) այսօր իրականացվող չվերթն ուշանում է՝ Բարսելոնայի օդանավակայանում տեղի ունեցող գործադուլի պատճառով։ Ժամանումը Զվարթնոց նախատեսված էր 20։15, սակայն մինչև այս պահը թռիչքը դեռևս տեղի չի ունեցել»։