Էն սիրտ հալեցնող պահը...

Էն սիրտ հալեցնող պահը...

Էն սիրտ հալեցնող պահը ... Գայի պողոտայից` թաղապետարանի մոտից, մեզանից մի ավտո առաջ զինվորական մեքենա էր գնում, զինվորներ էին, իմ դիմացի վարորդն ընթացքից ու լուսացույցի տակ հմտորեն մեկ սիգարետ նետեց, մեկ խնձոր, նարինջ ու այդպես մինչև իր գիծ փոխելը կայուն մատակարարեց մարդը։

Հետո դասավորվեցի այնպես, որ զինվորների հետևից գնամ, երգում էին ու ժպտում, ես էլ ձեռքով էի անում ու լացում... Ընթացքից, կողքի գծերից որոշ մեքենաներից սիգարետ էին ուղարկում։ Հիմա մտածում եմ, թե ինչի մոտս մի բան չկա կամ որ ոչ մի բան չեմ փոխանցում, գոնե տեղս զիջեմ մեկ ուրիշին, թող հետևներից գնան, մի բան ուղարկեն էս երեխեքին, մեկ էլ հիշեմ, որ պայուսակումս առավոտվա կոֆե թվիքսը կա

Բայց ախր ես հազիվ իմ ճամփան եմ գնում, էդ օպերացիան ոնց անեմ։ Տենց մտքերով իրար ձեռքով անելով ու ժպտալով բուսաբանականի կամուրջով հասանք Ալմաստ, ես էլ զուգահեռ պլան եմ մշակում ։ Զեյթունի Սիթիից առաջ հետիոտնային անցման մոտ բախտս բերեց, 19 վայրկյան էր լուսացույցին , համ էլ երեկոյան ժամի դանդաղ ընթացք։ Ասեցի` Վանեսա', նայի հլը, թե ինչ ենք անում))) Դե ես կողքիս կանգնած մարդուն ձնագնդիով խփում եմ չի կպնում, տեղից արդյունավետ նետել հաստատ չեմ կարողանա։ Թե ոնց եմ ամրագոտին հանել, վթարային միացրել, կանգնել ու իջել, մոտեցել ու էդ շոկոլադիկը դիպուկոտ ուղարկել երեխեքին...ու հետ հասցրել տեղս։ Թե որ ակտ կգա, էս անգամ բարով գա։ Հետո երևի կողքերից, հետևից, տեսան, սկսվեեե~ց ավելի մեծ թափով, սիգարետ, փող, քաղցրեղեն, ով հասցնում էր, իջնում էր կամ ձգվում, ով բաշարում էր շպրտում էր, էդ մի քանի մետր տեղն ահագին արգասաբեր էր։ Ու էդ եզրին նստած տղերքը, թե` մերսի ցավներդ տանեմ, ցավներդ տանեմ...

Մեկ էլ որ զուգահեռ գնացող տրոլեյբուսի պապին սև մատներում մի քանի սիգարետ բռնած ձեռքն իր պատուհանից մտցրեց բեռնատար, սիրտս հալվեց գնաց։ Ու ամենից հեշտ, առանց ջանք ու ձգվելու տղերքն էդ սիգարետները վերցրին... երևի պապու էդ ռեյսի ամբողջ ծխելիքն էր։

Ուր էին գնում տեսնես, բարով տուն գան...

Օֆելյա Կամավոսյանի ֆեյսբուքյան էջից