Մարիա Զախարովան իր մի քանի պոստերով Հայաստանում տուրիզմի զարգացման համար ավելի շատ բան արեց.Ստեփան Դանիելյան

Մարիա Զախարովան իր մի քանի պոստերով Հայաստանում տուրիզմի զարգացման համար ավելի շատ բան արեց.Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Մարիա Զախարովան իր մի քանի պոստերով Հայաստանում տուրիզմի զարգացման համար ավելի շատ բան արեց, քան արել է տուրիզմի ու էլ չգիտեմ ինչի՝ երևի սպորտի, կրթության, գիտության, ջահելության ու էկոնոմիկայի նախարարությունը (չեմ հիշում, թե հիմա ինչպես է կոչվում) իր գործունեության ողջ տարվա ընթացքում։

Նույնը կարելի է ասել Նիկոլի մասին՝ աշխարհում ռուսաց լեզվի դերի բարձրացման գործում նրա դերակատարությունը նույնպես անգնահատելի է։ Այնպես որ, կարելի է քվիտ համարել»։