Երկիր մոլորակը ենթարկվել է մագնիսական փոթորկի հարձակման

Երկիր մոլորակը ենթարկվել է մագնիսական փոթորկի հարձակման

Այս տարվա մեջ երկրորդ ամենախոշոր մագնիսական փոթորիկը հարվածել է Երկիր մոլորակին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական Գիտությունների ակադեմիայի հրապարակած հայտարարությունը։ Մագնիսական փոթորիկը սկսվել է դեռեւս օգոստոսի 31-ին եւ ավարտվելու է սեպտեմբերի 3-ին։ Ենթադրվում է որ հաջորդ փոթորիկը կլինի սեպտեմբերի 27-28-ին։