Եթե 18+ չտարածեն, կուսակցությունների կայքերը հասանելի կլինեն դպրոցներում․ նախարար

Եթե 18+ չտարածեն, կուսակցությունների կայքերը հասանելի կլինեն դպրոցներում․ նախարար

Այսօր ԿԳ նախարարությունն ու «Յուքոմը» հուշագիր ստորագրեցին, որով «Յուքոմը» պարտավորվում է ՀՀ-ում գործող հանրակրթական դպրոցների համակարգիչներից արգելափակել մուտքերը ոչ ցանկալի կայքէջեր՝ վիրուսային, խաղային կամ էրոտիկ բովանդակությամբ, տեռորիզմ, բռնություն քարոզող կայքեր։

«Հրապարակի» այն հարցին, թե հնարավոր է, որ նախարարությունը իր համար անցանկալի լրատվականներին հասանելիությունը սահմանափակի, նախարարը վստահեցրեց, որ չկա նման բան։ Իսկ այն հարցին, թե կուսակցությունների պաշտոնական կայքերը հասանելի կլինե՞ն, նախարարը ժպիտով պատասխանեց՝ եթե 18+ չտարածեն։