Փաշինյանի ակնարկը. «Եւ էդ երեք սենյակներում գործող անձանց մի մասը արագ-արագ գալիս մեզ պատմում ա, թե էդ սենյակներում ինչ ա տեղի ունենում» (տեսանյութ)

Փաշինյանի ակնարկը. «Եւ էդ երեք սենյակներում գործող անձանց մի մասը արագ-արագ գալիս մեզ պատմում ա, թե էդ սենյակներում ինչ ա տեղի ունենում» (տեսանյութ)

«Եթե էսօր ընտրություններ տեղի ունենան, ես համոզված եմ, որ «Իմ քայլը» դաշինքը հնարավոր է՝ ավելի մեծ տոկոս հավաքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ինքը գիտի, թե որտեղից են ուղղորդվում այն կարծիքները, թե Հայաստանում ներքաղաքական անկայունություն է, տուրբուլենտություն է և այլն:

«Էդ ամեն ինչը տեղի է ունենում երեք սենյակում, և ես էդ երեք սենյակների տեղը գիտեմ: Եվ էդ երեք սենյակներում գործող անձանց մի մասը արագ-արագ գալիս մեզ պատմում ա, թե էդ սենյակներում ինչ ա տեղի ունենում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: