Հիմա իմ թոռնիկներին ծնողներն արգելում են, որ Կոկա-Կոլա խմեն, բայց որ գալիս են իմ մոտ, ամեն ինչ կարելի ա

Հիմա իմ թոռնիկներին ծնողներն արգելում են, որ Կոկա-Կոլա խմեն, բայց որ գալիս են իմ մոտ, ամեն ինչ կարելի ա

«Գազավորված ջուրը, ասում են, շաքարը շատ ա մեջը, դրա համար պետք է թանկացնել։ Ձեր ցավը տանեմ, շատ ա, վնաս ա, արգելեք, դա հանեք արտադրությունից, որովհետև մեր ժողովրդի համար դա վնաս ա։ Բայց եթե դու դնում հարկն ավելացնում ես, մեկ ա, մարդը, որը ցանկանում ա, երեխա ա, ուզում ա, ծնողը չի կարա չառնի»,- այսօր լրագորղների հետ զրույցում անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա, այնուհետև, իր թոռնիկների օրինակը բերեց․ «Հիմա իմ թոռնիկներին ծնողներն արգելում են, որ Կոկա-Կոլա խմեն, բայց որ գալիս են իմ մոտ, իհարկե, ամեն ինչ կարելի ա։ Ծնողը չի կարող երեխային արգելի, որ գազավորված լիմոնադ ա ուզում, չխմի»։

Դրա համար իրենց քաղաքական ուժն այս փոփոխություններին, ըստ Ծառուկյանի, դեմ է լինելու և դեմ է լինելու նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին, որով նախարարություններ ու աշխատատեղերի կրճատման հարց է դրվելու։ «Մենք կրճատումներին դեմ ենք»,- ասաց Ծառուկյանը։