Տրանսգենդեր Լիլիթը ենթարկվում է ատելության խոսքի

Տրանսգենդեր Լիլիթը ենթարկվում է ատելության խոսքի

«Իմ քայլը » դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը, ում մասին մամուլում գրվեց, որ նա էր ԱԺ հրավիրել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին,մոտ մեկ ամիս առաջ Պյոտր Սվիտալսկու կողմից արժանացել է ԵՄ Մարդու իրավունքների անվանակարգում «Խիզախ կին» անվանակարգում մրցանակի, որը այս դեպքում տրվել էր կարծրտաիպեր կոտրելու համար։

Նշենք, որ երեկ դահլիճում էր նաև Հայաստանում ԼԳՏԲ համայնքի խնդիրների մասին բարձրաձայնած Լարա Ահարոնյանը ևս։ Մեր տեղեկություններով՝ Լիլիթին ԱԺ հրավիրելը ևս եղել է այդ՝ տաբուներ կոտրելու սցենարի մեջ։

Մարիամ Կարապետյանն ինքը դեռևս չի արձագանքել մեր զանգերին, սակայն երեկ Նաիրա Զոհրաբյանի կողմից տրանսգենդեր կնոջը դահլիճից դուրս հրավիրելուց հետո հասցրել է ֆեյսբուքյան գրառում կատարել, ավելի կոնկրետ, փաստահավաք ներկայացնել ԱԺ երեկվա «լավ ու վատ դեպքերի մասին»։

Անձամբ Մարիա Կարապետյանը գրել էր, որ կարելի էր մարդկանց մուտքն ԱԺ ավելի լավ կազմակերպել։ «Ցուցակագրված քաղաքացիները պարզվեց 2 կարգի էին՝ «կարևոր» և «պակաս կարևոր»։ Կարևորներին հեռախոսազանգերի միջոցով խումբ-խումբ ներս տարան, իսկ «ոչ կարևորները» 30-40 րոպե մնացին հերթում, իսկ երբ վերջապես կարողացան ներս մտնել, լսումները սկսված էին և մարդիկ հայտնվեցին սովորաբար լրագրողներին հատկացվող տեղում:

․․Հայաստանում չպետք է լինեն առաջին և երկրորդ կարգի քաղաքացիներ, մարդու իրավունքները նախ և առաջ սրա մասին են։ Նա, հակադարձելով Նաիրա Զոհրաբյանին, որ տրանսգենդեր կնոջը ելույթը օրակարգից դուրս էր, նշել է, որ Միքայել Մելքումյանի ելույթը նվիրված էր նաև ՊԵԿ-ի կողմից սահմանված տուգանքներին:

Նշենք, որ Մարիայի գրառման տակ աջակցության գրառումներ են արել բազմաթիվ համակիրներ։ Մի օգտատեր, օրինակ, գրել է, որ՝ միշտ լատենտությունն է վառ ագրեսիա ցուցաբերում։ «Նենց կուզեմ, որ տրանսգենդերները իրենց մասին ատելություն տարածող ու «լավ տղա» ձևացող կլիենտների նամակագրությունները մի հատ հրապարակեն: Հիմա լռիվ լուրջ! էնքաաաան թփի հետևում թաքնվող ա գրում «արաաաաա վառելլլ սրանց», որ ֆազն ու նոլս խախտվում ա,-գրել է նա։

Նա Hraparak.am-ին տեղեկացրեց, որ Լիլիթը հիմա տանն է, անջատել է հեռախոսը, չի պատասխանում զանգերին, քանի որ երեկվանից ատելության խոսքի հարձակումների է ենթարկվում։