Էջմիածնում բողոքի ակցիաները շարունակվում են. պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին

Էջմիածնում բողոքի ակցիաները շարունակվում են. պահանջում են կալանավորել  Մանվել Գրիգորյանին

Էջմիածնում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մի քանի տասնյակ երիտասարդներ փակել էին Էջմիածին քաղաքի փողոցները, Երևան-Արմավիր մայրուղին եւ պահանջում էին Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորել:

Այսօր նույնպես բողոքի ակցիան շարունակվում է: Երիտասարդները դուրս են եկել փողոց՝ կրկնելով պահանջը: Ակցիայի մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Պայքարելու ենք մինչև վերջ, դատարանը անարդար որոշում է կայացրել, ու դա չենք հանդուրժելու: Եթե ոմանց ձեռնտու է, որ Էջմիածինն էսպես սոդոմ- գոմորի վերածեն, թող վերածեն»: Երիտասարդի խոսքերով, ամենօրյա ակցիաները չեն դադարելու:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավով նրան ազատ արձակելով։ Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալիճ համայնքի իր տանը, որը հսկում են ոստիկանները։