Իրանում ուղղաթիռ է կործանվել

Իրանում ուղղաթիռ է կործանվել

Իրանում կործանվել է սահմանապահ պարեկային ծառայություն իրականացնող ուղղաթիռ՝ Արեմտյան Ատրպատականի շրջանում։ Այս մասին հայտնում է MEHR լրատվական գործակալությունը, վկայակոչելով նահանգի սահմանապահ ծառայության ղեկավար Ֆարդին Փիրիի փոխանցած տեղեկությունները։ Ըստ հրապարակման, դեպքը տեղի է ունեցել Ուրմիա մարզում, իրանա-իրաքյան սահմանից ոչ հեռու։ Մանրամասները դեռ հայտնի չեն, վթարի պատճառները եւս ճշտվում են։ Հայտնի է, որ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երեքը։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու բուժբրիգադները։ Տեղում է նաեւ Ուրմիայի նահանգապետը։