Նեթանյահուն նշել է Իսրայելի գլխավոր թշնամու անունը

Նեթանյահուն նշել է Իսրայելի գլխավոր թշնամու անունը

Իսրայելը կպայքարի Լիբանանի և Սիրիայի հետ իր սահմաններին ռազմական բազաներ ստեղծելու Իրանի ցանկացած փորձի դեմ։

Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Գլխավոր թշնամին, որին մենք դիմակայում ենք, ահաբեկչական ռեժիմն է Իրանում և նրա հաստատումը Սիրիայում և Լիբանանում… 

Մենք վճռական ենք պայքարել միջուկային զինանոց ստեղծելու Իրանի փորձերի դեմ։

Եվ մենք նրանց, ում դա պետք է, կհիշեցնենք այս հարցում մեր կարմիր գծերի մասին»,- ասել է Նեթանյահուն։