Հանդիպել են ԱՄՆ եւ Ադրբեջանի Պնախարարները

Հանդիպել են ԱՄՆ եւ Ադրբեջանի Պնախարարները

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են ԱՄՆ եւ Ադրբեջանի Պնախարարներ Մարկ Էսպերն ու Զաքիր Հասանովը։ Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, «Վճռական աջակցություն» առաքելության մեջ ներդրում ունեցած երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։ Հիշեցնենք, որ այս կերպ է անվանվում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը, որն իրականացվում է Արեւմտյան ռազմական բլոկի կողմից Աֆղանստանում։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։