Ընդհանուր մեր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022-ի հետ. Վարդան Ջհանյան

Ընդհանուր մեր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022-ի հետ. Վարդան Ջհանյան

Ընդհանուր մեր ոլորտում կա նահանջ, երբ համեմատում ենք 2023 թվականը 2022–ի հետ։ Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտ է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունեցավ ոլորտի վրա։ Վերջին երեք տարում տեսնում ենք դրամի փոխարժեքի ամրապնդում, որը մեծ բացասական ազդեցություն ունի մեր ոլորտի համար։ Դրամի արժևորումը դրական ազդեցություն ունի միայն ներմուծողների համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Եթե 2022 թ-ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ներառված էր 8 հանքարդյունահանող կազմակերպություն, ապա դրանց թիվը 2023 թ-ին դարձել է 5»,- ասել է նա:

«Իսկ մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված կարող եմ ասել, որ վերջին 3 տարում նոր սեփականատիրոջ և ղեկավարության նշանակումից հետո մենք անընդմեջ առաջատարն ենք։ ԶՊՄԿ-ն գրանցում է և շահույթների, և վճարված հարկերի աճ»,- ասել է նա: