Ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չե՛ք կարող ախտորոշել. Վերմիշյանի փաստաբան

Ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չե՛ք կարող ախտորոշել. Վերմիշյանի փաստաբան

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ա․ Կոչուբաեւը  գրում է. «Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ եւ տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել»:

Որպես հետգրություն` Կոչուբաեւն ընդգծել է. «Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում են թեգեք թող տեսնի»: