Քերոբյանը հաստատեց «Հրապարակի» լուրը․ Արայիկ Հարությունյանն է ասել՝ դիմում գրի

Քերոբյանը հաստատեց «Հրապարակի» լուրը․ Արայիկ Հարությունյանն է ասել՝ դիմում գրի

Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նշենք, որ նախկին նախարարին կալանավորելու միջնորդության քննարկումը տևել է մինչև ուշ գիշեր։ 

Քերոբյանը դատարանի որոշման հրապարակումից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ նրան առաջարկել են դիմում գրել ու հեռանալ:  «Այո, Արայիկ Հարությունյանն է ասել: Վարչապետի հետ էլ եմ զրուցել, միմյանց շնորհակալություն ենք հայտնել ընդհանուր աշխատանքի համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ դիմում գրելու հրահանգը նա ստացել է ոչ թե վարչապետից, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից: Ի դեպ, արդեն ավանդույթ է դառնում` Փաշինյանը հարկ չի համարում իր սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներին բացատրել, թե ինչու չի ուզում այլեւս իրենց հետ աշխատել, հրահանգը փոխանցում է «չերեզով»: