Իսրայելում նոր տիպի կորոնավիրուսը կփորձեն բուժել մարիխուանայով

Իսրայելում նոր տիպի կորոնավիրուսը կփորձեն բուժել մարիխուանայով

Թել Ավիվի «Իխիլով» բուժկենտրոնում կորոնավիրուսի բուժում անցնողները ստանում են բժշկական մարիխուանայի չափաբաժին։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։

Փորձարարական բուժում կստանան այն պացիենտնորը, որոնք գտնվում են բավարար վիճակում։ Այս եղանակով բժիշկները ցանկանում են օգտվել կանեփի հակավիրուսային հատկանիշներից, որպեսզի դանդաղեցնեն կորոնավիրուսի զարգացումը մարդու օրգանիզմում։