«Տեսլան» Cybertruck էլեկտրապիկապների հազարավոր պատվերներ է ստացել

«Տեսլան» Cybertruck էլեկտրապիկապների հազարավոր պատվերներ է ստացել

«Տեսլայի» գլխավոր տնօրեն Իլոն Մասկը իր թվիթերյան էջում գրել է, որ ընկերությունը նոր Cybertruck էլեկտրապիկապի 146 հազար պատվեր է ստացել։

Հիշեցնենք, որ նոր էլեկտրամեքենայի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ նոյեմբերի 21-ին։ Առաջին մատակարարումները կիրականացվեն 2021-ի տարեսկզբին։