Կինն իր հասանելիք կենսաթոշակն ստացել է կեղծ դրամանիշերով

Կինն իր հասանելիք կենսաթոշակն ստացել է կեղծ դրամանիշերով

Ռուսաստանի Պերմ քաղաքի տարեց բնակչուհին իր հասանելիք կենսաթոշակը ստացել է կեղծ դրամանիշերով։ Նա այդ մասին իմացել է միայն, երբ գնացել է խանութ գնումներ կատարելու։

Հետաքրքրական է այն, որ թոշակը կնոջն առձեռն կանխիկ եղանակով վճարել է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Վետերան» կազմակերպությունը։ Կինը ունի տեսողական խնդիրներ, դժվարությամբ է քայլում, նաեւ՝ տարիքային տկարամտություն։ Տեղի լրագրողները նշել են, որ նախկինում էլ են փորձել կեղծ դրամանիշներով վճարել կնոջը, սակայն «լկտիությունը այս մակարդակի չէր հասել երբեք»։