Մոսկվան խստացնում է ռեժիմը, կգործեն էլեկտրոնային անցաթղթեր

Մոսկվան խստացնում է ռեժիմը, կգործեն էլեկտրոնային անցաթղթեր

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել էլէկտրոնային անցաթղթերի ռեժիմ մտցնելու մասին, որն անհրաժեշտ կլինի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարանտինի ընթացքում, Մոսկվայում եւ նրա հարակից շրջաններում կտեղաշարժվեն անձնական կամ հասարակական տրանսպորտով: 

Ապրիլի 15 էլեկտրոնային անցաթղթերի առկայությունը պարտադիր կլինի, իսկ դրանք օլնյան ձեւակերպել հնարավոր կլինի մինչեւ ապրիլի 13-ը Mos.ru հարթակում: Բացառություններից մեկն այն է, որ 14 տարեկանից ցածր անձանց համար էլ. անցաթղթերը պարտադիր չեն լինի: 

Ինչպես բացատրել են քաղաքապետարանից, էլ. անցաթղթերը լինելու են 3 կատեգորիայի ՝ աշխատանքի գնալու, բժշկական հաստատություններ այցելելու և այլ անձնական նպատակների համար, օրինակ ՝ խանութ, առանձնատուն կամ կայարան գնալու համար:

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: