Վարդանյանի միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է

Վարդանյանի միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է.

«Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում։ 

Եվ նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է։ 

Հայաստանի և Արցախի հայրենասեր լինելու համար նրան առևանգել են ադրբեջանցիները։ 
Հայաստանի և Արցախի նվիրյալներին սպասվող ճակատագիրը սա է, թշնամուն պետք է շարունակաբար թուլացնել մեր հայրենիքը։ 

Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնի Ադրբեջանին։

Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, և միջազգային հանրությունն էլ առարկություն չունի։