«Սրանք որ ռսին կրին, հետները խոսալ չի լինելու»

«Սրանք որ ռսին կրին, հետները խոսալ չի լինելու»

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի շրջանակում կայացավ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Մեր ընտրանին հերթական խայտառակ պարտությունը կրեց՝ այս անգամ 0-5 հաշվով։ Երկրոդ խաղակեսի սկզբում, երբ դեռ հաշիվը 0-2 էր, իրավիճակը մի պահ տրիբունաներում լարվեց։

Նշենք, որ ուկրաինացի երկրպագուներին «Հանրապետականում» առանձին տրիբունա էր հատկացված, որն էլ հայ երկրպագուներից բաժանում էր ճաղերով։ «Ուկրաինա, Ուկրաինա»,- վանկարկում էին ուկրաինացի երկրպագուները, հայ երկրպագուներն էլ փորձում էին հետ չմնալ։ Անվտանգության աշխատակիցներին ի վերջո հաջողվեց հանդարտեցնել կրքերը։

«Սրանք որ ռսին կրին, հետները խոսալ չի լինելու»,- ասաց երկրպագուներից մեկը։

Սերոբ Մարության