Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձի գործով դեռահաս է ձերբակալվել

Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձի գործով դեռահաս է ձերբակալվել

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ մահափորձեր նախապատրաստելու գործով ութերորդ կասկածյալն ձերբակալվել։

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ ձերբակալվածը Մոսկվայի դպրոցներից մեկի տասներորդ դասարանցի է։

Հրատարակությունը հայտնում է, որ դեռհասին մինչև սեպտեմբերի 14-ը ուղարկել են քննչական մեկուսարան։ 
Առայժմ նա մեղադրվում է երկու հանցագործության մեջ՝ «Խուլիգանություն» հոդվածով, սակայն գործը կարող է վերաորակվել որպես ահաբեկչության նախապատրաստում։