Պատրաստ ենք օգնել Թուրքիայի և Սիրիայի բնակչությանը․ Մակրոն

Պատրաստ ենք օգնել Թուրքիայի և Սիրիայի բնակչությանը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, որը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել։ Ֆրանսիայի ղեկավարի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Ուժգին երկրաշարժից հետո սարսափելի կադրեր են գալիս Թուրքիայից և Սիրիայից։ 
Ֆրանսիան պատրաստ է տեղում արտակարգ օգնություն ցուցաբերել բնակչությանը։ 
Մեր սրտերը զոհվածների ընտանիքների հետ են»: