Սա պրոջհանգիրական արդարադատությունն է. փաստաբան

 Սա պրոջհանգիրական արդարադատությունն է. փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ
Նարեկ Մանթաշյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու դեմ բերված բողոքի քննությունը հետաձգվեց, որը պետք է տեղի ունենար այսօր ժամը 11։00-ին։ Պատճառը դատավոր Մնացական Հարությունյանի վերապատրաստումներն են։ Հիշեցնեմ, որ մոտ 10 օր առաջ էլ այս գործով ժամը 18։00-ին ծանուցվել եմ, որ ժամը 14։00-ին պետք է մասնակցեմ բողոքի քննությանը (ստացել էի թղթային ծանուցում, բայց այս տեսակ բողոքներով, որպես կանոն ծանուցվում ենք հեռախոսակապով)։ Հատկանշական է, որ վերապատրաստումներից հետո Մ․ Հարությունյանը լինելու է արձակուրդում մինչև ապրիլի 18-ը։

Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փետրվարի 10-ին, այսինքն բողոքը կարող է սկսել քննվել առնավազն 48 օր հետո (չեմ կարողանում մտաբերել նման աղաղակող խախտման երկրորդ դեպք)։ Սա պռոջհանգիրական արդարադատությունն է․ տեսնելով, որ գործը կառուցված է բանբասանքների վրա և հասկանալով, որ կալանքի տակ պահելը անհնարին է հիմնավորել` հետաձգում են դրա քննարկումը։ Վերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն։ Սա, ըստ էության, ապացույցն է այն իրողության, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին, քանի որ այն վերածվել է քաղաքական պատանդառության։
Առողջություն և համբերություն քաղաքական պատանդ Նարեկ Մանթաշյանին։
Հ․գ․ Պատասխան եք տալու․․․․»։