102-ամյա կինը ներկայացրել է իր երկարակեցության գաղտնիքը 

102-ամյա կինը ներկայացրել է իր երկարակեցության գաղտնիքը 

Ծննդյան 102-րդ տարեդարձը տոնած ամերիկուհի Էսթեր Հեյլինգը Գրիբորո քաղաքից,  ներկայացրել է իր երկարակեցության գաղտնիքը։ Կինը ծնվել է 1920 թվականին, ունի երկու որդի, չորս թոռ եւ չորս ծոռ։ Նա խոստովանել է, որ երբեք չի մտածել, որ այդքան կապրի, իսկ իր երկարակեցության գաղտնիք է համարել այն, որ նախ հավատում է Աստծուն եւ երկրորդ՝ սնվում է տնային սննդով։

Էսթերն ասել է, որ չի օգտագործում «ֆասթ-ֆուդ» եւ այլ վնասակար սնունդ։ Սիրում է ուտելիքներ պատրաստել եւ իր սնունդն ինքն է պատրաստում։ Նույնիսկ իր ծննդյան 102-րդ տարեդարձի տորթը էսթեր Հեյլինքն ինքն է թխել։