Նարիշկինը դժգոհ է Թուրքիայից

Նարիշկինը դժգոհ է Թուրքիայից

Անկարայի կողմից «Ազովի» գումարտակի հանձնումը Կիևին «վատ կողմով է բնութագրում» թուրքական կողմին։

Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Անկարայի գործողությունները, Նարիշկինը պատասխանել է. 

«Գնահատում եմ որպես թուրքական կողմի չկատարված պարտավորություն։ Սա լավագույնս չի բնութագրում թուրքական կողմին»։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք ԱՀԾ-ն այս հարցով կապեր ունի Թուրքիայի հետ, Նարիշկինը պատասխանել է. «Ոչ, այս իրադարձությունից հետո շփումներ չեն եղել»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ազովի» գումարտակի հինգ հրամանատարների հետ վերադարձել է Թուրքիայից։ Մինչ այդ՝ հուլիսի 7-ին, նա հանդիպել էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։