Պատրաստ եմ համագործակցել բոլոր ընդդիմադիրների հետ

Պատրաստ եմ համագործակցել բոլոր ընդդիմադիրների հետ

«Հաճախ թվում է՝ բոլոր խոսքերն ասված են: Բոլորս սպասում ենք մի գործողության, որի շուրջ կհամախմբվենք: Այսօր անհավանական է թվում, որ համախմբում կլինի: Հայաստանում այսօր չկա քաղաքականություն: Կա ազգային մեծ վտանք: Ինձ հաճախ հարցնում են. բա սրան հավատո՞ւմ եք, բա նրան հավատո՞ւմ եք, ես միշտ պատասխանում եմ՝ լավ է մեկ-երկու հոգուն չվստահել, քան խաբված լինել բոլորի կողմից: Ես պատրաստ եմ համագործակցել բոլոր ընդդիմադիրների հետ: Ես իմ ժողովրդից մեկն եմ, ես կուսակցական չեմ»: Այս մասին այսօր  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը: