Լիտվան արգելելու է աշխատողներին մեկնել ՌԴ և Բելառուս․ ո՞ւմ է վերաբերում որոշումը

Լիտվան արգելելու է աշխատողներին մեկնել ՌԴ և Բելառուս․ ո՞ւմ է վերաբերում որոշումը

Գաղտնի տեղեկատվության հետ աշխատող անձանց կարգելվի մուտք գործել Ռուսաստան, Բելառուս և վտանգ ներկայացնող այլ երկրներ։ Ինչպես հաղորդում է LRT-ն, այս մասին հայտնել է Լիտվայի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (NKVC):

Գերատեսչությունը նշում է, որ որոշումն ընդունվել է սահմանին բելառուսական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման, սահմանային անցակետերում Լիտվայի քաղաքացիներին հարցաքննելու և շանտաժի ու հոգեբանական ճնշման միջոցով հարկադիր համագործակցության հետ կապված։

Արգելքը կվերաբերի մոտ 56 հազար մարդու, ասել է NKVC-ի ղեկավարը։