Էն որ կտուրի վրա սպիտակ ղուշ են բաց թողնում․․․

Էն որ կտուրի վրա սպիտակ ղուշ են բաց թողնում․․․

Էն որ կտուրի վրա սպիտակ ղուշ են բաց թողնում, ի՞նչ զգացողություն եք ունենում։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բոլորիդ մոտ էլ բարի, մաքուր  զգացողություն է արթնացնում։ Բայց նոյեմբերի 9-ին, մեր ազգային արժանապատվության կորստի, մեր պարտության և խայտառակության օրը, երբ  Ելիսեյան պալատում ճերմակ շորերով  երևաց Աննա Հակոբյանը, ու՞մ մոտ բարի, մաքուր զգացում առաջացրեց։ Ինչու՞ էր ընտրվել հենց այդ օրը։

Եվ ինչու՞ նման «դժբախտ ու դժգույն օրերին» ամուսիններով միշտ դրսում են լինում։ Այդ օրը իրենց բերած «խաղաղության» օրն էր, ինչու՞ չէին մնացել երկրում ու իրենց սգվոր ու գաղթական դարձրած  ժողովրդի հետ վայելում իրենց  բերած խաղաղությունը։ Ո՞վ հավատաց, որ նա գնացել է ու  «տոտիկին կապած» խաղաղություն է բերելու հայոց աշխարհին։ Ինքը ճերմակ էր հագել, երբ հայոց աշխարհը սևի մեջ էր, իսկ Մակրոնի կինը սև էր հագել, երբ Ֆրանսիան ցնծության մեջ էր։ Մակրոնի կինը կարծես գիտակցում  էր, թե ինչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը և այսօր ինչ օր է Հայաստանի համար և սև էր հագել, հայացքում էլ պատշաճ հարգանք կար ուրիշի ցավի նկատմամբ, իսկ Հայաստանի տիկինը, որը խաղաղությունը պատկերացնում է միայն սպիտակ գույնի շոր հագնելով, գնացել էր «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովին» մասնակցելու։ Գնացել էր կրկին անգամ ամրագրելու, որ խաղաղությունը ձեռք են բերում միայն սեփական երկրի տարածքները հանձնելով․․․