Ինչպես է կլիման ազդում կորոնավիրուսի տարածման վրա

Ինչպես է կլիման ազդում կորոնավիրուսի տարածման վրա

Կլիմայական պայմանները կարող են ազդել կորոնավիրուսի տարածման վրա։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Canadian Medical Association Journal պարբերականում։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են 144 երկրա-կլիմայական զոնաներում բնակվող ավելի քան  375 600 կորոնավիրուսով հիվանդացած մարդու  առողջական տվյալ։ Մասնագետները համեմատել են մարտի 20-27 վարակման դինամիկան ապա մարտի 7-13-ի դինամիկան եւ երկրա-բնակլիմայական պայմանների տարբերությունները հաշվի առնելով  փորձել ընդհանուր եզրակացության գալ։ Արդյունքում պարզվել է, որ ջերմային ռեժիմի եւ աշխարհագրական լայնության փոփոխությունը վիրուսի տարածման վրա այնքան էլ չի ազդում, սակայն նվազման թույլ միտում է նկատվում վարակի տարածման եւ խոնավության հետ կապված։ Սա նշանակում է, որ վիրուսի տարածումը կարող է ավելի շատ թուլանալ խոնավության պակասից, քան թե շոգ եղանակից։