Էրդողանը ժամանել է Ադրբեջան․ նա կայցելի նաեւ Շուշի

Էրդողանը ժամանել է Ադրբեջան․ նա կայցելի նաեւ Շուշի

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Բաքվի օդանավակայանում Թուրքիայի նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետներից եւ փոխարտգործնախարարներից մեկը։

Արդեն այսօր նախատեսվում է, որ Էրդողանը կայցելի Շուշի, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Արդեն հունիսի 16-ին նա «Եվրո-2020»-ի շրջանակներում ներկա կգտնվի Ուելս-Թուրքիա խաղին, որը կանցկացվի Բաքվում։