Զանգվածային գրոհ՝ Կիևի վրա․ մանրամասներ

Զանգվածային գրոհ՝ Կիևի վրա․ մանրամասներ

Անցած գիշերը ռուս զինվորականները կրկին կամիկաձե անօդաչու սարքերով հարվածել են Կիևին։ 

Սա ութերորդ անընդմեջ հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, պնդում են Ուկրաինայի իշխանությունները և հայտարարում ԱԹՍ-ների ոչնչացման մասին։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ այս գիշեր Կիևում կամիկաձե անօդաչուների հերթական գրոհը ետ մղելու ընթացքում Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է մայրաքաղաք թռչող գրեթե մեկ տասնյակ ԱԹՍ։

Նախնական տեղեկություններով՝ Կիևում զոհեր և ավերածություններ չկան։ օդային գրոհը տևել է երեք ժամ։

Հավելենք, որ Կիևում և Ուկրաինայի որոշ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ կապված անօդաչու թռչող սարքերի միջոցով ռուսական հարձակումների սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը։