Թուրքիան՝ ռուս զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկրների հնգյակում

Թուրքիան՝ ռուս զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկրների հնգյակում

Թուրքիան 2023 թվականի ամռանը առաջին անգամ ընդգրկվել է ռուսաստանաբնակ զբոսաշրջիկների համար ամենաթանկ ուղղությունների հնգյակում։ Իսկ տեղական հանգստի վայրերը այս տարի, ընդհակառակը, ամենաէժանն են։ 

Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն, գրում է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով, այս ամառ ռուսաստանցիների համար ամենաթանկ ուղղությունը Մալդիվներն են, որտեղ ուղևորության արժեքը 10 օրով համար միջինում արժի 390 հազար (1 մլն 599 հազ. դրամ) 2 անձի համար: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Կուբան՝ նույն պայմաններով 2 անձի համար միջին արժեքը կազմում է 238 հազար ռուբլի (մոտ 980 հազար դրամ)։

Իսկ երրորդ տեղում Շրի Լանկան է` 213 հազար ռուբլի արժողությամբ (մոտ 875 հազար դրամ), չորրորդը Թուրքիան է` փաթեթի արժեքը 2 հոգու համար 183-185 հազար ռուբլի է (755 հազար դրամի սահմաններում):

Լոմիձեի խոսքով՝ այս ամառ ճանապարհորդելու ամենաէժան ուղղությունը հենց Ռուսաստանն է։ Միջինում ճամփորդությունը 2 հոգու համար կարժենա 80-85 հազար ռուբլի (մոտավոր 340 հազար դրամ)։